Բեքհեմ. Ֆերգյուսոնին փոխարինող ամեն մարզչի համար էլ դժվար էր լինելու
15/07/2013 15:12

Նմանատիպ
Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնում Դևիդ Մոյեսի նշանակման մասին:
-Վստահ եմ’ նա ունի համապատասխան հմտություններ: Նա այն մարզիչներից մեկն է, ովքեր միշտ վերցրել են հեռախոսն ու զանգահարել սըր Ալեքսին:
Յուրաքանչյուրի մարզչի համար, ով կփոխարիներ Ֆերգյուսոնին այս պաշտոնում, դժվարին աշխատանք էր սպասվելու:
Սակայն ակումբում են մնացել նույն ֆուտբոլիստները, ու ես վստահ եմ, որ առաջիկա շաբաթների ընթացքում թիմը կամրապնդեն նոր խաղացողներ: «Յունայթեդի» մարզիչ լինելը’ բացառիկ աշխատանք է,- ասել է Բեքհեմը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում