Դարչինյանը` Դոներին.Ես դեռ ցանկանում եմ վերացնել քեզ

Նմանատիպ
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երկրորդ թեթևագույն քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն հայազգի բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը (39-5-1 28 K.O) անդրադարձել է Նոնիտո Դոների (31-2 20 K.O) վերջերս արված հայտարարությանը: Վերջինս նշել էր, որ, հնարավոր է`չկարողանա իջեցնել քաշը երկրորդ թեթև քաշային կարգում` նոյեմբերին Դարչինյանի հետ մենամարտելու համար: Դոները հայտարարել է, որ եթե մոտակա շաբաթների ընթացքում դա իրեն չհաջողվի, ապա նա հանդես կգա միջին թեթև քաշային կարգում։ Այս առիթով Դարչինյանը BoxingScene.com-ին տված հարցազրույցում ասել է.
-Ինձ չեն հետաքրքրում քո արդարացումները՝ կապված անձնական քաշի հետ: Ես դեռ ցանկանում եմ վերացնել քեզ, ճիշտ այնպես՝ ինչպես ստեղծել եմ: Մի օգտագործիր ստերոիդներ, մտածի′ր քո ապագայի մասին ,և ամեն ինչ լավ կլինի քո քաշի հետ: Ուղղակի հիշեցնում եմ քեզ՝ ես եմ քեզ ստեղծել, ես էլ կվերացնեմ: Քեզ նոկդաունի ենթարկելուց հետո՝ ես մտադիր եմ տիրանալ WBC վարկածով երկրորդ թեթև քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսին
Հետևեք մեզ նաև Telegram-ում