Ֆոնինի. Երբեք չեմ մոռանա առաջին տիտղոսս
15/07/2013 20:09

Նմանատիպ
Իտալացի Ֆաբիո Ֆոնինին խոսել է Շտուտգարտի մրցաշարի եզրափակչում Ֆիլիպ Կոլշրայբերի նկատմամբ 5:7, 6:4, 6:4 հաշվով տարած հաղթանակի մասին: Նշենք, որ աա 26-ամյա թենիսիստի առաջին տիտղոսն էր այս մրցաշրջանում.
-Վերջապես երկու եզրափակիչներից հետո ես տիտղոս եմ նվաճել: Ես հիանալի թենիս էի ցուցադրում ու երջանիկ եմ, որ կարողացա հաղթել այս մրցաշարում: Ես իմ խաղի վրա էի կենտրոնացած ու թարմություն էի զգում:
Մրցակիցս ճնշում էր, սակայն իմ բախտը բերեց: Սկսեցի ավելի վստահ խաղալ: Երբեք չեմ մոռանա առաջին տիտղոսս: Հիանալի կլինի, որ խոտածածկին ևս այդքան հաջող ելույթ ունենամ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում