18 մարդ մահացել է բռնցքամարտի պատճառով
15/07/2013 22:12

Նմանատիպ
Ինդոնեզիայում 18 մարդ է զոհվել համընդհանուր խուճապի պատճառով: Նման միջադեպի առիթը բռնցքամարտիկների հանդիպման արդյունքն է եղել:
Boxen.de-ն տեղեկացնում է, որ Նաբիր քաղաքում 12 ռաունդ տևած մարտից հետո, երբ պարզ դարձավ, որ հյուր եկած մարզիկն է հաղթել, երկրպագուները դժգոհության ալիք բարձրացրին, դա ծեծկռտուքի առիթ դարձավ: Արդյունքում 14 կին և 4 տղամարդ մահացան: 40 մարդ ծանր վնասվածք է ստացել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում