Ռոսել. Մեսսին լավագույնն է ֆուտբոլի պատմության մեջ

Ռոսել. Մեսսին լավագույնն է ֆուտբոլի պատմության մեջ

«Բարսելոնայի» նախագահ Սանդրո Ռոսելը խոսել է Մեսսիի և Նեյմարի համագործակցության հնարավորություններից: Հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

-Մեսսիից լավ ոչ ոք չկա: Ակումբի պատմության մեջ նա լավագույն ֆուտբոլիստն է, իսկ ինձ համար Մեսսին նաև ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողն է: Եթե պատկերավոր խոսենք, ապա նա հավաբնում միակ աքաղաղն է:

Կարծում եմ, որ Նեյմարի հետ նա ոչ մի խնդիր չի ունենա: Նրանք երկուսն էլ մեծ ֆուտբոլիստներն են և մեծ սրտով անձնավորություններ: Նրանք ամեն ինչ անելու են ակումբին հաջողությունների հասցնելու համար,-ասել է Ռոսելը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում