Մոուրինյո. «Չելսին» դիտարկում է կազմն ուժեղացնելու տարբերակներ

Մոուրինյո. «Չելսին» դիտարկում է կազմն ուժեղացնելու տարբերակներ

«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն քիչ առաջ Բանգկոկում հանդիպում է ունեցել տեղի ԶԼՄ ներկայացուցիչների հետ: Տեղեկանում ենք ակումբի պաշտոնական Twitter-ից:

-Մեր ակումբի անունը միշտ կապում են լավագույն ֆուտբոլիստների ձեռք բերելու հետ: Այո, մենք դիտարկում ենք կազմն ուժեղացնելու տարբերակներ մինչև օգոստոսի 31-ը, սակայն հիմա միայն շշուկներ են մամուլում:

Իմ աշխատանքը կայանում է թիմում այս պահին ներկա ֆուտբոլիստների հետ աշխատելու մեջ: Նրանք բոլորն ինձ վրա դրական տպավորություն են թողել,-ասել է պորտուգալացի մասնագետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում