Վիլյա. Կանեմ ամեն ինչ` «Ատլետիկոն» չզգա Ֆալկաոյի բացակայությունը

Վիլյա. Կանեմ ամեն ինչ` «Ատլետիկոն» չզգա Ֆալկաոյի բացակայությունը

Իսպանացի հարձակվող Դավիդ Վիլյան, ով ներկայացվել է որպես Մադրիդի «Ատլետիկոյի» ֆուտբոլիստ, մամուլի ասուլիս է տվել ու հայտարարել, որ ցանկանում է օգնել իր նոր թիմին ու վերադառնալ Իսպանիայի հավաքական:

-Ես շատ երջանիկ եմ: «Ատլետիկոն» հետաքրքրված էր ինձանով, ու ինձ համար մեծ պատիվ է լինել այսպիսի մեծ ակումբում: Ես շատ մոտիվացված եմ առաջիկա մրցաշրջանի համար ու ցանկանում եմ, որ ակումբի երկրպագուները երջանիկ լինեն:

Ես այստեղ եմ, որպեսզի օգնեմ թիմին, որն արդեն հաղթողի անուն ունի: «Բարսայում» ես երջանիկ էի, բայց նախորդ մրցաշրջանում չէի խաղում այնքան, որքան ցանկանում էի: Ես հեռացա «Բարսայից», որպեսզի ավելի հաճախ խաղամ ու հրավիրվեմ հավաքական, բայց ոչ նրա համար, որ հաջորդ տարի լինելու է Աշխարհի առաջնությունը: Կանեմ ամեն ինչ, որպեսզի «Ատլետիկոն» չզգա Ֆալկաոյի բացակայությունը,- ասել է Վիլյան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում