Մխիթարյան. Խաղում եմ նաև մահացած հորս համար

Նմանատիպ
Դորտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շատ գոհ է նրանից, որ տեղափոխվել է այդ ակումբ:
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը կարծում է, որ դորտմունդցիների կազմում կարող է մեծապես բարելավվել իր խաղը: Սակայն կա ևս մեկ գործոն, որը հայ խաղացողին ստիպում է անընդհատ առաջադիմել: Դա նրա հայր Համլետ Մխիթարյանն է’ Երևանի «Արարատի» ու ֆրանսիական «Վալանսի» նախկին հարձակվողը: Հենրիխի հայրը մահացել է 1996 թվականին’ գլխուղեղի չարորակ ուռուցքի պատճառով:
-Ես միշտ փորձում եմ սովորել: Դա ուղեկցում է ամբողջ կյանքի ընթացքում: Մարդը, եթե դադարում է սովորել, ուրեմն մահացել է: Ինչ վերաբերում է իմ խաղին, ապա ես խաղում եմ նաև հորս համար: Նա միշտ ցանկացել է ինձ ֆուտբոլիստի դերում տեսնել, ու ես անում եմ ամեն ինչ, որպեսզի լավագույնս իրականացնեմ իր երազանքը,- ասել է Մխիթարյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում