Կական ասել է Անչելոտիին` ցանկանում է մնալ «Ռեալում»

Կական ասել է Անչելոտիին` ցանկանում է մնալ «Ռեալում»

«Ռեալի» կիսապաշտպան Կական մտադիր է շարունակել ելույթները մադրիդյան ակումբի կազմում, հաղորդում են իսպանական ԶԼՄ-ները:

Բրազիլացին պատրաստվում է ապացուցել, որ դեռ կարող է օգտակար լինել թիմին: Նա այդ մասին միջմրցաշրջանի առաջին մարզման ժամանակ ասել է գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիին: Իտալացի մասնագետը շատ ջերմորեն զրուցել է ֆուտբոլիստի հետ ու համաձայնել նրան ևս մեկ հնարավորություն տալ: Սակայն Անչելոտին չի երաշխավորել Կակային, որ վերջինս հիմնական կազմում մշտական տեղ է ունենալու:

Հիշեցնենք’ մասնագետը բրազիլացի խաղացողի առիթով խոսել է ակումբի ղեկավարության հետ, և այնտեղ նրան ասել են, որ Կակայի խնդիրների հիմնական պատճառը վնասվածքներն են ու նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի վերաբերմունքը նրա նկատմամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում