Ազար. Մոուրինյոն ինձ հրավիրում էր «Ռեալ»

Ազար. Մոուրինյոն ինձ հրավիրում էր «Ռեալ»

«Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը նշել է, որ թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն իրեն հրավիրել է «Ռեալ», ինչպես նաև խոսել է պորտուգալացի մասնագետի հետ համատեղ աշխատանքից ստացած տպավորություններով:

-Նա ասաց, որ հետաքրքրված է ինձանով, երբ ես «Լիլում» էի: Սակայն ես ցանկացա մնալ թիմում, քանի որ դեռ չէր լրացել 21-ամյակս ու ցանկանում էի բարելավել խաղս:

«Ռեալը»’ հիանալի ակումբ է, բայց այն ժամանակ ես դեռ ապացուցելու բան ունեի ֆրանսիական լիգայում: Ես մնացի, քանի որ հեռանալու համար մի փոքր վաղ էր:

Ժոզեն ինձ վրա շատ հանգիստ մարդու տպավորություն է թողնում: Նրա մասին շատ է գրվում ու խոսվում: Բայց ես գտնում եմ, որ նա լավ մարդ է: Նա շատ է ծիծաղում ու կատակում մարզումների ժամանակ: Վստահ եմ’ այս մարզչի գլխավորությամբ մենք շատ կհաղթենք ու բազում տիտղոսներ կնվաճենք,- ասել է Ազարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում