«Բարսելոնա». Ֆաբրեգասը չի վաճառվում

«Բարսելոնա». Ֆաբրեգասը չի վաճառվում

«Բարսելոնայի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը կարիերան կշարունակի կատալոնական ակումբում:

Հիշեցնենք’ անգլիական ԶԼՄ-ները երեկ տեղեկություն էին տարածել այն մասին, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է 35 մլն. ֆունտ առաջարկել իսպանացի ֆուտբոլիստի համար:

Սակայն մանկունյական ակումբը պետք է հրաժարվի նրան գնելու մտքից: Տեղեկացվում է, որ Իսպանիայի չեմպիոնը կտրականապես հրաժարվել է նույնիսկ բանակցություններ վարել Ֆաբրեգասի հնարավոր վաճառքի առիթով:

Հիշեցնենք’ «Յունայթեդը» հավակնում էր նաև կատալոնացիների մեկ այլ ֆուտբոլիստի’ Տիագո Ալկանտարայի տրանսֆերին, սակայն վերջինս որոշեց տեղափոխվել «Բավարիա»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում