Ռոսել. «Բարսելոնային» պետք է Տիագո Սիլվան
16/07/2013 14:37

Նմանատիպ
«Բարսելոնայի» նախագահ Սանդրո Ռոսելը հաստատել է կատալոնական ակումբի’ «ՊՍԺ»-ի պաշտպան Տիագո Սիլվայի նկատմամբ ունեցած հետաքրքրությունը:
-Մեզ պետք է Տիագո Սիլվան, մենք ցանկանում ենք գնել նրան: Տրանսֆերային արժեքն այս հարցում խոչընդոտ չի հանդիսանում: Սակայն եթե «ՊՍԺ»-ն չցանկանա վաճառել իր ֆուտբոլիստին կամ նույնիսկ բանակցություններ վարել, ապա այդ դեպքում ոչինչ չենք կարող անել:
Ինչ վերաբերում է Վիկտոր Վալդեսին, ապա նա մնում է «Բարսելոնայում», քանի որ դեռ ցանկանում է խաղալ մեր թիմում: Ավելի ուշ մենք կփնտրենք նրան փոխարինողին: Նա կհեռանա առաջիկա մրցաշրջանի ավարտից հետո,- ասել է Ռոսելը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում