«Ռեալը» մարզվել է առանց Վարանի և Ալոնսոյի
16/07/2013 16:16

Նմանատիպ
Մադրիդի «Ռեալը» շարունակում է նախապատրաստվել 2013/14 մրցաշրջանին: Այսօր թիմն արձակուրդից հետո երկրորդ մարզումն է անցկացրել:
As-ը տեղեկացնում է, որ մարզումը պետք է սկսվեր Մադրիդի ժամանակով 10:30, սակայն սկսվել է մի փոքր ուշացումով’ 11:00-ին: Թիմին մի փոքր ուշացումով է միացել Ասյեր Իլիյարամենդին. նա անհատական ծրագրով մարզվել է մարզասրահում:
Պաշտպան Ռաֆայել Վարանը և կիսապաշտպան Խաբի Ալոնսոն շարունակում են ապաքինման գործընթացը. նրանք, նախնական տվյալներով, ընդհանուր խմբին կմիանան հուլիսի 28-ից:
Հուլիսի 22-ից թիմին են միանալու նաև այն ֆուտբոլիստները, ովքեր մասնակցել են Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում