«Ման. Յունայթեդը» Նանիի հետ կապված որոշում է կայացրել
16/07/2013 15:10

Նմանատիպ
«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է կիսապաշտպան Նանիին նոր պայմանագիր առաջարկել, հաղորդում է Goal.com-ը:
Նոր գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը հույսեր կապում է պորտուգալացու հետ, այդ իսկ պատճառով էլ ակումբը արագորեն ձևակերպել է պայմանագրի երկարաձգման նոր առաջարկը:
Հիշեցնենք’ Նանիի գործող համաձայնագիրը ուժի մեջ է մինչև 2014 թվականի հունիսի 30-ը:
Ավելի վաղ տեղեկացվում էր, որ պորտուգալացի ֆուտբոլիստը կարող է լքել մանկունյական թիմը: Նրան գնելու հավակնորդների թվում էին «Մոնակոն», «Տոտենհեմը», «Ռոման» ու «Գալաթասարայը»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում