Շևչենկո. «Ոսկե գնդակը» պետք է ստանա «Բավարիայի» ֆուտբոլիստներից մեկը
16/07/2013 15:37

Նմանատիպ
Չեմպիոնների լիգայի 2004/05 թթ. առաջնության հաղթող, 2004 թվականի «Ոսկե գնդակի» դափնեկիր Անդրեյ Շևչենկոն կարծում է, որ այս տարվա լավագույն ֆուտբոլիստ պետք է ճանաչվի «Բավարիայի» խաղացողներից մեկը:
-Իմ կարծիքով’ մրցանակին այս տարի ամենից շատ արժանի է «Բավարիայի» խաղացողներից մեկը: Նախորդ մրցաշրջանում մյունենցիները շատ ուժեղ էին մրցակիցներից բոլոր առումներով ու վստահությամբ հաղթեցին երեք մրցաշարերում: Ինձ շատ է դուր գալիս թիմի եզրային երկու ֆուտբոլիստների’ Ֆրանկ Ռիբերիի ու Արիեն Ռոբենի խաղը: Մրցանակը կարող է խաղարկվել նրանց միջև, թեև Բաստիան Շվայնշտայգերն ու Թոմաս Մյուլլերը նույնպես հիանալի մրցաշրջան են անցկացրել,- ասել է ուկրաինական ֆուտբոլի լեգենդը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում