Վենգերի վրա «Արսենալի» յուրաքանչյուր պարտությունը մահվան նման է ազդում

Վենգերի վրա «Արսենալի» յուրաքանչյուր պարտությունը մահվան նման է ազդում

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը The Sun-ին տված հարցազրույցում նշել է, որ թիմի յուրաքանչյուր պարտությունը մահվան նման ազդում է իր վրա: Պարբերականի այն հարցին, թե նա երբ է պատրաստվում ավարտել կարիերան, մարզիչը պատասխանել է.

-Դա շատ բարդ հարց է, չէ՞ որ ես չգիտեմ, թե երբ եմ մահանալու: «Արսենալում» ինձ համար լավագույն պահերը հաղթական ակնթարթներն են, իսկ վատագույնը, երբ մենք պարտվում ենք. պարտություններն ինձ վրա մահվան պես են ազդում: Իմ սիրտն «Արսենալի» հետ է: Ես այստեղ եմ երկար-երկար տարիներ, բայց դեռ ցանկանում եմ միմիայն լավը մատուցել այս թիմին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում