Իվանովիչ. Ուրախ կլինեմ տեսնել Սուարեսին «Չելսիում»

Իվանովիչ. Ուրախ կլինեմ տեսնել Սուարեսին «Չելսիում»

«Չելսիի» պաշտպան Բրանիսլավ Իվանովիչը հայտարարել է, որ չարացած չէ «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսի նկատմամբ և ուրախ կլինի նրան տեսնել լոնդոնյան ակումբում: Հիշեցնենք, որ խոսքը դեռևս նախորդ մրցաշրջանում գրանցված միջադեպի մասին է, երբ «Չելսի»-«Լիվերպուլ» հանդիպման ժամանակ Սուարեսը կծեց Իվանովիչի ձեռքը:

-Լուիս Սուարեսի հետ մեր միջադեպը մնացել է խաղադաշտում: Ես չարություն չեմ զգում նրա նկատմամբ: Կարծում եմ, որ Սուարեսը Պրեմիեր լիգայի լավագույն հարձակվողներից մեկն է: Նրա հետ ոչ մի խնդիր չունեմ և ուրախ կլինեմ տեսնել «Չելսիում»,-Իվանովիչի խոսքերը մեջբերել է Sky Sports-ը:

Հավելենք, որ մամուլում շրջանառվող լուրերի համաձայն’ ուրուգվայցի հարձակվողի ծառայություններով «Չելսիից» բացի հետաքրքրված են «Ռեալը» և «Արսենալը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում