Ատլաս. Պովետկինը լավ հնարավորություն ունի Կլիչկոյին հաղթելու

Ատլաս. Պովետկինը լավ հնարավորություն ունի Կլիչկոյին հաղթելու

Ալեքասնդր Պովետկինի նախկին մարզիչ Թեդի Ատլասը խոսել է իր նախկին սանի ու Վլադիմիր Կլիչկոյի առաջիկա մարտի մասին.

-Երբ ես և Պովետկինը դեռ համագործակցում էինք, Կլիչկոյի հետ մենամարտի հիանալի ծրագիր էի մշակել: Այն ժամանակ ամեն բան արեցի, որ այդ մարտը չկայանար: Պովետկինն այն ժամանակ պատրաստ չէր: Կլիչկոն նրան պարզապես կսպաներ: Բայց վստահ էի, որ մի քիչ փորձառություն ձեռք բերելու դեպքում նա կարող է պատրաստվել մարտին: Կարծում եմ, որ ժամանակը եկել է: Պովետկինը լավ հնարավորություն ունի նրան հաղթելու:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում