«Սպարտակը» մեկնարկեց հաղթանակով, Յուրա Մովսիսյանը` գոլով (տեսանյութ)
16/07/2013 21:28

Նմանատիպ
Ռուսաստանի առաջնության առաջին տուրում Մոսկվայի «Սպարտակը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով առավելության հասավ «Կռիլյա Սովետովի» նկատմամբ:
Հանդիպման հաշիվը 18-րդ րոպեին բացեց Տինո Կոստան: 3 րոպե անց Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, դիպուկ իրացնելով 11 մետրանոց հարվածը, կրկնապատկեց իր թիմի առավելությունը: Դաշտի տերերին միայն 60-րդ րոպեին Կաբալյերոյի գոլի շնորհիվ հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը:
Նշենք, որ Մովսիսյանը փոխարինվեց հանդիպման 66-րդ րոպեին. հայ ֆուտբոլիստի փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Էմանուելե Էմենիկեն:
«Կռիլյա Սովետով»-«Սպարտակ»-1:2