«Չելսին» հաստատեց` դիմել են առաջարկով «Ման. Յունայթեդին»

«Չելսին» հաստատեց` դիմել են առաջարկով «Ման. Յունայթեդին»

Այսօր առավոտյան բրիտանական մամուլում լուրեր տարածվեցին, որ «Չելսին» Ուեյն Ռունիին գնելու պաշտոնական առաջարկով դիմել է «Մանչեսթեր Յունայթեդին» և անգամ պատրաստ է կարմիր սատանաներին զիջել Խուան Մատային և Դավիդ Լուիսին:

Լոնդոնյան ակումբը հաստատել է, որ երեկ նման առաջարկ է արել «Մանչեսթեր Յունայթեդին», սակայն տեղեկատվությունը մատուցվել է մի փոքր խեղաթյուրված:

«Մենք հաստատում ենք, որ երեկ երեկոյան պաշտոնական առաջարկ ենք արել Ուեյն Ռունիի տրանսֆերի վերաբերյալ: Բայց մենք «Մանչեսթեր Յունայթեդին» չենք առաջարկել մեր ֆուտբոլիստներից որևէ մեկի տրանսֆերը կամ վարձակալությունը»,-ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում