Ռունիի` «Ման. Յունայթեդը» լքելու հավանականությունը մեծացել է

Ռունիի` «Ման. Յունայթեդը» լքելու հավանականությունը մեծացել է

Բրիտանական բուքմեյկերական գրասենյակներն այսօր առավոտյան զգալիորեն նվազեցրել են «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունիի’ ակումբը լքելու հավանականության գործակիցը: Ինչպես գրում է տեղի մամուլը, խաղադրույքը, որ անգլիացի ֆուտբոլիստը կլքի Անգլիայի չեմպիոնի կազմը, այս պահին գնահատվում է 1,2 գործակցով: Մինչդեռ երկու շաբաթ առաջ, երբ Դևիդ Մոյեսը հայտարարեց, որ Ռունին կմնա մանկունյական թիմում, կարելի էր խաղադրույք կատարել 1,5 գործակցով:

Հիշեցնենք’ 27-ամյա խաղացողը թիմը լքելու իր ցանկության մասին բարձրաձայնել էր դեռ մինչև նոր գլխավոր մարզչի հայտնվելը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում