Վարանը սկսել է մարզվել ընդհանուր խմբում

Վարանը սկսել է մարզվել ընդհանուր խմբում

«Ռեալի» պաշտպան Ռաֆաել Վարանը վերականգնվել է վնասվածքից ու սկսել մարզվել ընդհանուր խմբում, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք’ ֆրանսիացի ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել Իսպանիայի առաջնության 35-րդ տուրի «Էսպանյոլի» հետ մրցավեճում (1:1): Հետագայում նրա մոտ ախտորոշվել էր աջ ծնկի վնասվածք:

Ավելացնենք, որ Վարանը մասնակցել է Պրեմիերայի նախորդ առաջնության 15 հանդիպման:

Հետևեք մեզ նաև Telegram-ում