Օզիլ. Ուրախ եմ նոր պայմանագրի առաջարկի համար
17/07/2013 20:59
Նմանատիպ
«Ռեալի» կիսապաշտպան Մեսուտ Օզիլը նշել է, որ երջանիկ է մադրիդյան թիմում:
-Այո, ես կարող եմ պատկերացնել, որ «Ռեալում» կխաղամ մինչև կարիերայիս ավարտը, բայց չեմ ցանկանում կենտրոնանալ դրա վրա, քանի որ ֆուտբոլում կարող է պատահել ամեն բան: Ես ուրախ եմ ինձ առաջարկված նոր պայմանագրի համար. այն նշանակում է, որ ինձ լիովին հարգում ու վստահում են: Ես հարմարավետ ու երջանիկ եմ զգում այստեղ,- ասել է Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը:
Հիշեցնենք’ Օզիլի գործող համաձայնագիրը «Արքայական» ակումբի հետ գործում է մինչև 2016 թվականը, սակայն Իսպանիայի փոխչեմպիոնը պատրաստվում է երկարաձգել այն մինչև 2019 թվականը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում