«Չելսին» հաղթել է «Թայլանդի բոլոր աստղերին»

«Չելսին» հաղթել է «Թայլանդի բոլոր աստղերին»

«Չելսին» Թայլանդում անցկացվող միջմրցաշրջանային հավաքի շրջանակներում ընկերական հանդիպում է անցկացրել «Թայլանդի բոլոր աստղեր» թիմի հետ: Խաղն ավարտվել է 1-0 հաշվով, իսկ միակ գնդակը 11-մետրանոցից հեղինակել է Ռոմելու Լուկակուն:

Լոնդոնցիները խաղակեսերից յուրաքանչյուրում հանդես են եկել տարբեր կազմերով: Առաջին խաղակեսին մասնակցել է թիմի գերմանացի նորեկ Անդրե Շյուռլեն:

«Թայլանդի բոլոր աստղեր» 0-1 «Չելսի»

Լուկակու (11մ., 34)

Հետևեք մեզ նաև Telegram-ում