Ալլեգրին վնասվածք է ստացել «Միլանի» մարզման ժամանակ
18/07/2013 13:46
Նմանատիպ
«Միլանի» գլխավոր մարզիչ Մասսիմիլիանո Ալլեգրին թիմի ուսումնամարզական հավաքի ժամանակ վնասվածք է ստացել: Ինչպես հաղորդում է իտալական մամուլը, Ալլեգրին որոշել է ուժային մարզում կատարել՝ ֆիզիկական պատրաստվածությունը բարելավվելու համար, սակայն հեծանվով լեռը բարձրանալիս ցավ է զգացել ոտքի հատվածում և ստիպված է եղել դիմել բժիշկներին:
Ալեգրիի մոտ հայտնաբերել են ազդրի մկանային վնասվածք, սակայն նա կշարունակի ղեկավարել թիմի մարզումները՝ ուսումնամարզական հավաքի ընթացքում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում