«Չելսին» ու «Ռոման» կհանդիպեն ԱՄՆ-ում

«Չելսին» ու «Ռոման» կհանդիպեն ԱՄՆ-ում

«Չելսին» հայտարարել է այն մասին, որ միջմրցաշրջանի ավարտական հանդիպման շրջանակներում օգոստոսի 10-ին, Վաշինգտոնում ընկերական հանդիպում կանցկացնի իտալական «Ռոմայի» հետ:

-Մենք բոլորս ուրախ ենք ևս մեկ խաղ անցկացնել ԱՄՆ-ում, երբ ավարտված կլինի Չեմպիոնների միջազգային մրցաշարը: Մենք բոլորս անհամբերությամբ սպասում ենք մրցաշրջանի մեկնարկին, ու այնպիսի թիմի հետ մրցավեճը, ինչպիսին «Ռոման» է, հիանալի նախապատրաստություն կլինի դրա համար,- ասել է լոնդոնյան ակումբի գործադիր տնօրեն Ռոն Գուրլեյը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում