Մոուրինյոն իրեն «Կնքահայր» է անվանում

Մոուրինյոն իրեն «Կնքահայր» է անվանում

«Չելսիի» 50-ամյա գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն համարվում է Եվրոպայի ամենափորձառու ու տիտղոսակիր մասնագետներից մեկը: Նրա նախկին երեք օգնականներն այսօր մարզչական առանձին կարիերա են վարում ու հաջողությունների են հասել: Խոսքը գնում է Անդրե Վիլլաշ-Բոաշի, Սթիվ Կլարկի ու Բրենդան Ռոջերսի մասին: Այդպիսով, պորտուգալացի մասնագետն իրեն անվանել է «Կնքահայր»:

-Ես հաղթել եմ Անգլիայի բոլոր տիտղոսները: Ես գրեթե ամենաշատ խաղերն եմ անցկացրել Չեմպիոնների լիգայում, ու Պրեմիեր լիգայի մարզիչների մեջ միակն եմ, ով հաղթել է Չեմպիոնների լիգայում: Այնպես որ, իմ վրա ավելի մեծ պատասխանատվություն է ընկած’ որպես ավելի փորձառու մասնագետ,- ասել է Մոուրինյոն Guardian-ի հետ զրույցում:

Հարցազրույցի վերջում, հիշելով իր նախկին օգնականներին, նա նշել է. «Հնարավոր է, հաշվի առնելով այդ ամենը’ ես «Կնքահայր» եմ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում