Անգլիայում Պույոլին համարում են «Բարսան» գլխավորելու իդեալական թեկնածու
20/07/2013 15:45
Նմանատիպ
«Բարսելոնայի» ավագ Կառլես Պույոլը կարող է իդեալական փոխարինող դառնալ Տիտո Վիլանովային, կարծում է Givemesport-ը: Հիշեցնենք’ 44-ամյա մասնագետը նախօրեին առողջական խնդիրների պատճառով հեռացավ կատալոնական ակումբից:
Պարբերականի լրագրող Էլիոտ Գորդոնը կարծում է, որ Պույոլի առաջատարի հատկանիշները այժմ ավելին, քան երբևէ պետք են «կապտանռնագույններին»’ ի տարբերության նրա խաղային ունակությունների: Չնայած մի քանի տարի առաջ Պույոլը համարվում էր աշխարհի լավագույն պաշտպաններից մեկը’ վնասվածքները 35-ամյա ֆուտբոլիստի կարիերան կամաց-կամաց մոտեցնում են ավարտին: Նա հազվադեպ է դուրս գալիս խաղադաշտ ու, Գորդոնի կարծիքով, «Բարսելոնային» այս պահին ավելի օգտակար կլինի խաղացող-մարզչի կամ գործող գլխավոր մարզչի կարգավիճակում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում