Մանջուկիչ. «Բավարիան» միայն ուժեղացել է
20/07/2013 18:59
Նմանատիպ
Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Մարիո Մանջուկիչն ահմաբերությամբ սպասում է նոր մրցաշրջանի մեկնարկին: Այս մասին ֆուտբոլիստը հայտնել է Bild-ին տված հարցազրույցում:
-Նախորդ մրցաշրջանը յուրահատուկ էր «Բավարիայի» համար, սակայն մենք բոլորս սպասում ենք, որ հիմնական հաջողություններն առջևում են: Թիմը միայն ուժեղացել է, նորեկները նետվում են պայքարի և իրենց հիանալի են դրսևորում մարզումների ժամանակ: Մենք մեզ մեկ մեծ ընտանիքի նման ենք զգում. թիմում տիրող մթնոլորտը պարզապես հիանալի է:
Ինչ վերաբերում է Խոսեպ Գվարդիոլային, ապա նա ոգով չեմպիոն է, պրոֆեսիոնալ և հիանալի հասկանում է, թե ինչ է պետք թիմին: Նրա մտահաղացումները հաստատապես կօգնեն մեզ,-ասել է Մանջուկիչը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում