«Չելսին»` Պրեմիեր լիգայի նոր առաջնության ֆավորիտն է
21/07/2013 14:37
Նմանատիպ
Բուքմեյքերները կարծում են, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի նոր առաջնությունում չեմպիոնության համար պայքարելու են երեք ակումբներ: Այսպես, ըստ William Hill բուքմեյքերական ընկերության, առավել նախընտրելի են «Չելսիի» հաղթելու շանսերը’ 3,0: Լոնդոնցիներին հաջորդում են մանչեսթերյան երկու ակումբները. «Յունայթեդի» ու «Սիթիի»’ չեմպիոն դառնալու հնարավորությունները գնահատվում են 3,25 գործակցով: Ավելի ցածր են «Արսենալի» (11,0), «Լիվերպուլի» (21,0) ու «Տոտենհեմի» (34,0)’ առաջնությունում հաղթելու հնարավորությունները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում