Սերգեյ Մովսիսյանը` Պարդուբիցեի մրցաշարի հաղթող

Սերգեյ Մովսիսյանը` Պարդուբիցեի մրցաշարի հաղթող

Գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը  Պարդուբիցեում (Չեխիա)  անցկացվող բլից մրցաշարում նվաճել է առաջին մրցանակը: Տեղեկացնում է Շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Հայ շախմատիստը 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր:

Նշենք, որ մրցաշարին մասնակցել են 95 շախմատիստներ, որոնցից 31-ը գրոսմայստերներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում