Անչելոտին պարզություն է մտցնում Իգուայինի իրավիճակի շուրջ
Նմանատիպ
«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հերքել է այն տեղեկությունը, թե «Նապոլին» համաձայնության է եկել մադրիդցիների հետ’ հարձակվող Գոնսալո Իգուայինի տրանսֆերի շուրջ:
-Այն, թե մենք ընդունել ենք «Նապոլիի» առաջարկը, սուտ է: Ես այդ հարցի շուրջ ոչ մի նորություն չունեմ: Ամեն դեպքում, Իգուայինն այս պահին «Ռեալի» ֆուտբոլիստ է:
Ես ավելի վաղ հանդիպել եմ նրա հետ: Քանի դեռ նրա տրանսֆերի առիթով նորություններ չկան, նա մնում է մեր խաղացողը: Եվ ես ցանկանում եմ, որ Գոնսալոն շարունակի ելույթները «Ռեալի» կազմում:
Իգուայինը’ մեր թիմի կարևոր մասն է: Իսկ քննարկել նրա տրանսֆերային արժեքը’ իմ գործը չէ,- ասել է իտալացի մասնագետը:
Հիշեցնենք’ Sky Italy-ն ավելի վաղ հաղորդել էր, որ մադրիդյան ակումբն ընդունել է նեապոլցիների’ 37 մլն. եվրո արժողությամբ առաջարկը: Հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է նաև «Արսենալը»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում