Ջոկովիչը շարունակում է գլխավորել վարկանիշային աղյուսակը
22/07/2013 15:28
Նմանատիպ
Այսօր հրապարակվել է թենիսի տղամարդկանց վարկանիշային նոր աղյուսակը:
Առաջին տասնյակում փոփոխություններ տեղի չեն ունեցել, քանի որ շաբաթվա ընթացքում մրցաշարի է մասնակցել միայն շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը: Նա Համբուրգի մրցաշարում հասավ մինչև կիսաեզրափակիչ:
Ահա լավագույն տասնյակը.
1. Նովակ Ջոկովիչ (Սերբիա) – 12310 միավոր
2. Էնդի Մարեյ (Մեծ Բրիտանիա) – 9360
3. Դավիդ Ֆերեր (Իսպանիա) – 7120
4. Ռաֆայել Նադալ (Իսպանիա) – 6860
5. Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա) – 5885
6. Թոմաշ Բերդիխ (Չեխիա) – 4865
7. Խուան Մարտին Դել Պոտրո (Արգենտինա) – 4500
8. Ժո Վիլֆրեդ Ցոնգա (Ֆրանսիա) – 3480
9. Ռիշար Գասկե (Ֆրանսիա) – 3045
10. Ստանիսլաս Վավրինկա (Շվեյցարիա) – 2915