12 փաստ «Ռեալի» նորեկ Իսկոյի մասին

12 փաստ «Ռեալի» նորեկ Իսկոյի մասին

Ո՞վ է Ֆիգուն Իսկոյի համար: Ինչո՞ւ երիտասարդ ֆուտբոլիստը հրաժարվեց Մադրիդի «Ռեալի» զինանշանը համբուրելուց: 12 փաստ Իսկոյի մասին:

1. Իսկոն ունի երկու շուն. մեկին նա տվել է Մեսսի, մյուսին’ Ֆիգու անվանումը:

2. Իսկոն մի քանի տարի առաջ արել էր հայտարարություն, որն արդեն այսօր կարելի է ցնցող համարել. «Մանկուց ինձ դուր չի եկել Մադրիդի «Ռեալը»: Ես նույնիսկ կարող եմ ասել, որ ես մի փոքր անտիմադրիդիստ եմ: Չգիտեմ’ ինչպես կդասավորվի իմ ապագան, սակայն այդ թիմը ինձ երբեք դուր չի եկել: Իմ կարծիքով’ այն մի փոքր մեծամիտ ակումբ է, ինչպես և իր խաղացողները»:

3. Իսկոն Իսպանիայի ազգային հավաքականի կազմում դեռ ընդամենը մեկ հանդիպում է անցկացրել: Դա Ուրուգվայի հետ ընկերական խաղն էր:

4. Իսկոն անցած ամառ գրեթե տեղափոխվել էր «Բարսելոնա», սակայն այդ մտքին դեմ կանգնեց ֆուտբոլիստի հայրը’ Պակոն:

5. 2012 թվականի վերջին Իսկոն ստացավ GoldenBoy մրցանակը:

6. «Մալագայի» կազմում իր վերջին խաղում Իսկոն չկարողացավ զսպել իր արցունքները:

7. «Մալագայի» սեփականատեր Ալ-Տանին որոշել է թիմի 22-րդ համարի մարզաշապիկը հավերժ ամրագրել Իսկոյի անունով:

8. Նա ճանաչվել է Եվրոպայի 2013 թվականի երիտասարդական առաջնության լավագույն ֆուտբոլիստ:

9. Խոսվում է, որ այն մարդկանցից մեկը, ով Իսկոյին համոզել է տեղափոխվել «Ռեալ», Ալվարո Մորատան է:

10. Մադրիդյան ակումբ տեղափոխվելու վերջնական որոշում Իսկոն կայացրել է Զինեդին Զիդանի հետ հեռախոսազրույցից հետո:

11. Իսկոյի ներկայացմանը’ որպես «Ռեալի» ֆուտբոլիստ, «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում ներկա էր ավելի քան 8 հազար երկրպագու:

12. Իր ներկայացման ժամանակ նա հրաժարվեց համբուրել «Արքայական» ակումբի զինանշանը’ բացատրելով դա նրանով, որ ակումբի նկատմամբ իր սերը պետք է ապացուցի խաղադաշտում: Սակայն ֆուտբոլիստի փոխարեն դա արեց նրա եղբայրը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում