«Նապոլիի» երկրպագուներ. Իսկական արգենտինացին «Յուվենտուսում» չի խաղում
24/07/2013 14:25
Նմանատիպ
«Նապոլիի» երկրպագուները պաստառ են պատրաստել’ ի պատիվ թիմի հնարավոր նորեկ, Մադրիդի «Ռեալի» ներկայիս հարձակվող Գոնսալո Իգուայինի:
«Իսկական արգենտինացին երբեք «Յուվենտուսում» չի խաղում»,- գրված է պաստառի վրա:
Այս արտահայտությունը հղում է արգենտինացի լեգենդար հարձակվող Դիեգո Մարադոնային, ով նեապոլյան ակումբի կազմում հանդես է եկել 1984-1991 թվականներին:
Հիշեցնենք’ իտալական ակումբն արդեն համաձայնության է եկել Իգուայինի հետ: Նրա’ «Նապոլի» տեղափոխությունն ակումբին կարժենա 37 մլն. եվրո, որին ֆուտբոլիստի հաջող ելույթների դեպքում կավելանա նաև 3 մլն. բոնուսը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում