Վիլանովան բարեհաջող վիրահատության է ենթարկվել
24/07/2013 21:05
Նմանատիպ
«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան Վել-դե Խեվրոն հիվանդանոցում չորրորդ անգամ ենթարկվել է ուռուցքի հեռացման վիրահատության: Հաղորդում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրը գրում է, որ վիրահատությունը բարեհաջող է անցել, և շուտով Վիլանովան կսկսի քիմիաթերապիա ընդունել: Բժիշկներն իսպանացի մասնագետի վիճակը գնահատում են բավարար։
Հիշեցնենք, որ դեռևս 2011-ի հոկտեմբերին Տիտոյի մոտ հարականջային գեղձի քաղցկեղային ուռուցք էր հայտնաբերվել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում