FIFA-հարցում. Ամառային տրանսֆերների լավագույն եռյակը

FIFA-հարցում. Ամառային տրանսֆերների լավագույն եռյակը

Կատալոնական SPORT պարբերականը, հղում անելով FIFA-ի պաշտոնական կայքի անցկացրած քվեարկությանը, ներկայացրել է այս ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կատարած լավագույն գործարքների եռյակը: 

Առաջին հորիզոնականում է Նեյմարի’ «Սանտոսից» «Բարսելոնա» տեղափոխությունը: Երկրպագուները կարծում են, որ Մեսսիի, Չավիի և Ինյեստայի հետ երիտասարդ բրազիլացին մեծ նվաճումների կհասնի առաջիկա մրցաշրջանում:

Երկրորդ տեղում է ամառային տրանսֆերային պատուհանի աղմկահարույց գործարքներից մեկը’ «Նապոլիից» «Պարի Սեն Ժերմեն»  Էդինսոն Կավանիի տեղափոխությունը: Հիշեցնենք, որ ուրուգվայցու տրանսֆերը գնահատվեց 64,5 մլն եվրո:

Եռյակը եզրափակում է Մադրիդի «Ատլետիկոյից» «Մոնակո» տեղափոխված Ռադամել Ֆալկաոն է: Ֆալկաոյի տրանսֆերային արժեքի վերաբերյալ ակումբները պաշտոնական տեղեկատվություն չեն հրապարակել, սակայն այն գնահատվում մոտ 64 մլն եվրո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում