Հռոմի պապին նվիրված խաղում Իտալիան պարտվեց Արգենտինային` 1:2 (տեսանյութ)
15/08/2013 00:49
Կարդացեք նաև
«Ստադիո Օլիմպիկոն» այսօր ընդունել էր Իտալիայի և Արգենտինայի հավաքականներին: Ընկերական այս խաղը նվիրված էր Հռոմի պապին: Մինչև խաղը ֆուտբոլիստները հանդիպել ու կաթոլիկների առաջնորդի օրհնությունն էին ստացել:
Հանդիպման հաշիվը 21-րդ րոպեին բացեց Գոնսալո Իգուայինը: Երկրորդ խաղակեսի սկզբում` խաղի 49-րդ րոպեին, կրկնապատկեց Բենեգան: 76-րդ րոպեին բախտը նաև իտալացիներին ժպտաց. Ինսինյեն գրավեց մրցակցի դարպասը և ձևակերպեց հանդիպման վերջնական հաշիվը:
Նշենք, որ խաղին չէին մասնակցում Լեո Մեսսին և Մարիո Բալոտելլին. երկուսն էլ վնասվածքներ ունեին:
Իտալիա-Արգենտիա’ 1:2
Հետևեք մեզ նաև Telegram-ում