Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը նշել է, որ պարագվայցի հարձակվող Լուկաս Բարիոսին արժանի փոխարինող է համարում ակումբից հեռացած Էմանուել Էմենիկեի համար։ Հիշեցնենք, որ նիգերիացի հարձակվողը տեղափոխվել է «Ֆեներբախչե»։
«էմենիկեն, անխոս, գերազանց հարձակվող է։ Բայց հիմա «Սպարտակ» է եկել Լուկաս Բարիոսը, ով խաղացել է եվրոպական լավագույն ակումբներից մեկում՝ Դորտմունդի «Բորուսիայում»։ Կարծում եմ, որ նա Էմենիկեից թույլ չէ։ Նրանք հավասար են»։
Ապա անդրադառնալով լրագրողի՝ էմենիկեի և «Սպարտակի» մարզիչ Կարպինի հարաբերություններին՝ Մովսիսյանն ասել է. «Էմենիկեն ասել է, որ Կարպինը նրա համար հոր պե՞ս էր։ Ես այդ հարցազրույցը չեմ կարդացել, սակայն նրանք շատ լավ և ջերմ հարաբերություններ ունեին»։
Այս մասին հաղորդում է « ИТАР-ТАСС»-ը։