Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հայտարարել է, որ կիսապաշտպան Մեսութ Օզիլն ակումբից հեռացել է բարձր մրցակցության պատճառով։
«Օզիլն ասաց, որ իմ կողմից մարզչական վստահություն չի տեսել։ Բայց մեր՝ մինչև նրա հեռանալն անցկացրած երեք խաղերից երկուսում նա հիմնական կազմում է եղել։
Ոչ ոք հենց այնպես չի հեռանում «Ռեալից», եթե ղեկավարությունը չի խնդրում։ Օզիլը Իսկոյի ու Բեյլի մեջ նոր մրցակիցներ տեսավ և խնդրեց հեռանալ»,-ասել է Անչելոտին։