«Ֆիորենտինայի» առաջատար Մարիո Գոմեսը Իտալիայի առաջնության 3-րդ տուրի «Կալյարիի» հետ խաղում (1:1) ծնկի վնասվածք է ստացել:
51-րդ րոպեին Մարիոյի փոխարեն դաշտ դուրս եկավ Ալեքսանդր Յակովենկոն: Գոմեսի վնասվածքի լրջության մասին դեռ տեղեկություններ չկան: Հայտնի չէ, թե որքան ժամանակ չի կարողանա խաղալ: