Իսպանիայի առաջնության չորրորդ տուրի «Բարսելոնա»-«Սևիլյա» հանդիպումից հետո կատալոնական ակումբի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը հայտարարել է, որ իր թիմն այլևս չպետք է երկու գնդակ բաց թողնի մեկ խաղում:
-Այս մրցաշրջանում առաջին անգամ մեզ հետ նման բան տեղի ունեցավ: Պետք է այլևս նման բան թույլ չտանք: Բաց թողած երկու գոլերն, իհարկե, մեզ վախեցրին, սակայն կրկնում եմ’ մրցակցիցներին նման խաղ այլևս թույլ չենք տա,-Բուսկետսի խոսքերը մեջբերել է Football Espana-ն: