«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը հայտարարել է, որ նկատողություն է արել կիսապաշտպան Էշլի Յանգին, ով «Քրիսթալ Փելասի» հետ մրցավեճում (2:0) դեղին քարտ ստացավ սիմուլյացիայի դիմելու համար:
-Չեմ կարող խոստանալ, որ նման բան այլևս չի կրկնվի: Սակայն ես զրույց եմ ունեցել Յանգի հետ:
Ես բազմիցս եմ խոսել սիմուլյացիաների նկատմամբ իմ վերաբերմունքի մասին: Մրցավարները պետք է օգտագործեն կրկնապատկերները, որպեսզի պատժեն այն խաղացողներին, ովքեր այդպիսի քայլերի են դիմում:
Իմ թիմում սիմուլյանտներ չպետք է լինեն: «Էվերտոնից» «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությունից հետո իմ դիրքորոշումը չի փոխվել,- ասել է Մոյեսը: