«Այաքսի» հարձակվող Բոյան Կրկիչն ընդգծել է, որ Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի առաջին տուրի’ «Բարսելոնայի» հետ վաղը կայանալիք հանդիպումն առանձնահատուկ է լինելու իր համար: Կատալոնական ակումբի սանը, ով ամսերդամցիների կազմում հանդես է գալիս վարձավճարով, նշում է մրցակցի ուժը, սակայն լավ արդյունքի ակնկալիք ունի:
-Իհարկե, սա ինձ համար առանձնահատուկ հանդիպում է լինելու: Այժմ ես պաշտպանում եմ «Այաքսի» գույները ու կենտրոնացած եմ իմ թիմի վրա: Անկասկած, դժվար է հանդիպում է լինելու: Մեզ դիմակայելու են աշխարհի լավագույն թիմն ու ուժեղագույն ֆուտբոլիստները: Սակայն, մենք պահպանում ենք դրական տրամադրվածությունը: Կանենք ամեն ինչ, որպեսզի դրական արդյունքի հասնենք: Ֆուտբոլում կարող է տեղի ունենալ ամեն անկանխատեսելի բան, այդ թվում’ Չեմպիոնների լիգայում,- Բոյանի խոսքերը մեջբերում է goal.com-ը: