«ՊՍԺ»-ի կիսապաշտպան Մարկո Վերատտին խոսել է Չեմպիոնների լիգայի առաջիկա խաղարկությունում իր թիմի ելույթներից ունեցած ակնկալիքներից:
-Կարծում եմ, որ Չեմպիոնների լիգայի նոր խաղարկությունում մեզ մոտ ամեն բան ավելի լավ կստացվի: Նախորդ խաղարկությունում մենք հասանք մինչև 1/4 եզրափակիչ, սակայն մրցաշարից հեռացանք գլուխներս բարձր պահած:
Թիմը զգալիորեն ամրապնդվել է: Կավանին ուժեղացրել է թիմը, ինչպես և Մարկինյոսն ու Դինը:
Չեմպիոնների լիգայում հաջողությունը կախված է նրանից, թե ինչպես ես դուրս գալիս խմբից, վիճակահանությունից, վնասվածքների քանակից: Բայց մենք հավատում ենք, որ կկարողանանք դուրս գալ եզրափակիչ:
Իդեալական եզրափակիչն ինձ համար կլինի «ՊՍԺ»-«Յուվենտուս» հանդիպումը,- ասել է իտալացի ֆուտբոլիստը: