«Չելսիի» ֆուտբոլիստներ Ֆրենկ Լեմպարդն ու Օսկարը հիմնական կազմում կխաղան Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Բազելի» դեմ խաղում:
-Մոուրինյոն հաստատել է, որ Օսկարն ու Լեմպարդը կխաղան առաջիկա հանդիպմանը: Նրանց առողջության հետ այժմ որևէ խնդիր չկա,-հայտնում է ակումբի Twitter-ի պաշտոնական էջը: