11.1 C
Yerevan

Գարեթ Բեյլ. «Ռեալում» ինձ շատ ջերմ ընդունեցին

Նմանատիպ

Ադրբեջանցի 5 մարզիկ կմասնակցի Երևանում կայանալիք ծանրամարտի առաջնությանը

Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել է Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը...

«Բարսելոնան» ընդդեմ Մադրիդի «Ռեալի»․Արդյունքներ և տեսանյութ

Իսպանիայի առաջնության 26-րդ տուրում կայացավ «Էլ Կլասիկո»․ կատալոնական «Բարսելոնան»...

Սերգեյ Սարգսյանը հաղթեց ադրբեջանցուն և նվաճեց բրոնզե մեդալ

Սերգեյ Սարգսյանը բրոնզե մեդալ նվաճեց Ռումինաիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտվող...

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը ՉԼ խմբային փուլի «Գալաթասարայի» հետ հանդիպումից հետո պատմել է «Արքայական» ակումբի կազմում իր հարմարվելու գործընթացի մասին։

«Թիմում ինձ շատ ջերմ ընդունեցին, և ես միանգամից սկսեցի ինձ յուրային զգալ։ Հիմա ես ուզում եմ լավ մարզավիճակ ձեռք բերել, միշտ դաշտ դուրս գալ և լավ մրցաշրջան անցկացնել։
Իհարկե, բավական լուրջ խնդիր է այն, որ ես փաստացի նախամրցաշրջանային մարզումներ չեմ ունեցել։ Բայց ես արդեն 30 րոպե խաղացել եմ հավաքականում, 60 րոպե անցկացրել եմ Պրիմերայում, դաշտ եմ դուրս եկել «Գալաթասարայի» դեմ խաղում։ Ես դաշտում ինձ լավ էի զգում։

Երբ Չեպիոնների Լիգայում ես խաղում, անհավատալի զգացողություններ ես ունենում։ «Ռեալ» տեղափոխվելուս գլխավոր պատճառներից մեկն էլ նման մեծ մրցաշարում խաղալու հնարավորությունն էր։ Հրաշալի էր հաղթելն ու եվրագավաթներում մրցաշրջանը այդպես սկսելը»,-ասել է Բեյլը։

spot_imgspot_img