«Միլանի» հարձակվող Ալեսանդրո Մատրին Չեմպիոնների լիգայի խաղարկությունում «Սելթիկի» նկատմամբ հաղթանակ տոնելու դեպքում այն կնվիրի վնասվածք ստացած կիսապաշտպան Կակային:
Բրազիլացի ֆուտբոլիստը, ով տրանսֆերային պատուհանի վերջին ժամերին «Ռեալից» վերադարձավ միլանյան ակումբ, ծնկատակի ջլի վնասվածքի պատճառով շարքից դուրս է եկել մոտ մեկ ամսով:
-Կական շատ կարևոր ֆուտբոլիստ է մեզ համար, ու շատ ցավալի է, որ նա ստիպված է բաց թողնել այս հանդիպումը վնասվածքի պատճառով:
Մենք հանուն նրա պատրաստվում ենք հաղթել այս մրցավեճում,- ասել է Մատրին: