Դորտմունդի «Բորուսսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Չեմպիոնների լիգայի խաղարկությունում «Նապոլիի» հետ առաջիկա հանդիպումից ունեցած ակնկալիքների մասին:
-«Նապոլին» խաղում է այնպիսի ֆուտբոլ, որը դուր է գալիս ինձ: Խաղաոճով նրանք այդքան էլ շատ չեն տարբերվում «Բորուսսիայից»:
Նրանք շատ փորձառու պաշտպանական գիծ ունեն, իսկ հարձակվողական ոճի ֆուտբոլիստները շատ արագ են ու տեխնիկապես զարգացած: Մենք նրանցից չենք վախենում, բայց հարգում ենք ու հասկանում, որ գործ ունենք լուրջ մրցակցի հետ,- ասել է գերմանացի մասնագետը:
Հիշեցնենք’ իտալական ու գերմանական այս թիմերի միջև հանդիպումը տեղի է ունենալու այսօր: