Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Բարսելոնա» – «Այաքս» (4:0) խաղից հետո կատալոնացիների դարպասապահ Վիկտոր Վալդեսը հայտարարել է, որ պատրաստվում է հաղթել առաջնությունը, քանի որ հեռանալու է թիմից.
-Չեմպիոնների լիգայում այս տարվա հաղթանակն իսկապես ինձ համար մեծ նշանակություն ունի, քանի որ սա վերջին տարին է ակումբում: Շնորհակալ եմ երկրպագուներիս իրենց ցուցաբերած աջակցության համար: Ուզում եմ, որ նրանք իմանան՝ իսկապես օգնում են ինձ: